22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի «հերոսները» չեն փոխվել. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։

Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։
 
Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։
Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ