Նոր բացահայտում կարտոֆիլի մասին
Կարտոֆիլը հայտնի է իբրեւ գիրացնող մթերք: Սակայն վերջրես գիտնականները պարզել են, որ իրականում դա այդպես չէ: “Մակգիլի” համալսարանի գիտնականները պարզել են, որ կարտոֆիլը պոլիֆենոլ է պարունակում, որն օգնում է քաշի նվազմանը, բացի այդ` օգնում է շաքարային դիաբետի, բարձր ճնշման եւ սրտի հետ կապված խնդիրների պարագայում:
“Մենք ինքներս զարմացած ենք, որ կարտոֆիլը, չնայած հասարակական կարծիքին, այդքան օգտակար է: Սակայն պետք է հասկանաք, որ օրական 30 կարտոֆիլ ուտելով` բարեկազմ չեք դառնա: Խելքով մոտեցեք ձեր սննդակարգին”,- նշել է գիտնական Ստեն Կյուբոուն: