Հայ խաղաղապահների խնդիրը Ղազախստանում ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու. ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:
Վահան Հունանյանը հայտնել է նաև, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան.
Պատասխան – Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։
Պատասխան – Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։
Պատասխան ֊ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։