՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա՛՛ /վիդեո/
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ շուտով ֆինանսական շուկայի լողացող իրավիճակը կկանոնակարգվի, և դրամ-դոլար փոխարժեքը կհասնի իր հին ելման դրության:
՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա, ինչպես նաև ներկրվող ապրանքների պոտենցիալ գնաճը կմեղմվի, որովհետև այն, ինչ մենք տեսանք մեկ շաբաթվա ընթացքում, աննախադեպ թռիչք էր, և բնական է, որ ներկրողը չի կարող միայն մեծ կորուստներ ունենալով զսպի գնաճը:
Շուկան ինքը կկարգավորվի, շուկան առողջ կաշխատի, որովհետև հիմա ամանորյա առևտուրը կանգ էր առել, որովհետև մարդիկ չգիտեին՝ ինչ գնով ֆակտուրաներ լրացնեն, ինչպես հաշվարկ են, ապրանքները մնացել էին պահուստներում, շուտով իրավիճակը կշտկվի՛՛:
Մանրամասն՝ տեսանյութում: