22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում մահացել է 11 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 7216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 196 առողջացած, 7 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 11 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 560 870 թեստավորում:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ