«Դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, գլխովդ պատասխան կտաս». Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետը՝ ավագանու անդամին
Վարդենիսում այսօր ավագանու անդրանիկ նիստն է հրավիրված, որը լարված մթնոլորտում է ընթանում։
Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է հաղթել՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Միասնական Վարդենիս» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել՝ ունենալով 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։
Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որին սատարում է ՔՊ-ն, լարված իրավիճակ փորձեց ստեղծել։
«Կարեն Մկրտչյան, դու պիտի էս շենք չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, դու գլխովդ պատասխան կտաս։ Ես ասել եմ՝ ես իմ ձեռներով քեզ…», – հայտարարեց քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ Նրան դուրս հրավիրեցին սենյակից։
Իրավիճակը լարվեց, ավագանու անդամները սկսեցին քաշքշել իրար։
Ոստիկանները բերման են ենթարկում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանին և Կարեն Մկրտչյանին։