11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Հայաստան» համահայկական հիմնադրամը չի դադարեցնում իր գործունեությունն Արցախում. Պարզաբանում

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը պատրաստվում է դադարեցնել գործունեությունն Արցախում, չի համապատասխանում իրականությանը, այս մասին հաղորդագրություն է տարածել հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
 
«Հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեություն ծավալել և Արցախում ունի բազում կարևոր լայնածավալ ծրագրեր, որոնց մի մասն արդեն ավարտվել է, իսկ մյուս մասն ընթացքում է։
 
Այս պահին հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 40 մեծածավալ տարաբնույթ ծրագրեր՝ ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիոն դոլար արժեքով։ Կառուցվում է 1100 բնակարան և առանձնատուն, ընդհանուր առմամբ 50կմ-ից ավել ռազմավարական տարբեր ճանապարհներ, ավարտին է հասնում Արցախի պետական համալսարանի կառուցումը, վերանորոգվում և կառուցվում են դպրոցներ, իրականացվում է ջրամատակարարման երեք խոշոր ծրագիր և այլն։
 
Հիմնադրամի շուրջ անհիմն շահարկումները վնասում են մեր ընդհանուր գործին», – ասված է պարզաբանման մեջ։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ