19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խաղատները տեսաձայնագրվելու են

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու հարցի նախագիծը:  Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ
փոփոխության համաձայն իրավախախտումների կանխարգելման և դրանց բացահայտման նպատակով ապահովում է խաղասրահը, խաղասրահի մուտքերը, ելքերը անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքերով՝ մթության մեջ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

Տեսաձայնագրող սարքը խաղասրահի դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու խաղասրահի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Խաղասրահի տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու խաղասրահում կատարվող գործողություններին: Խաղասրահի մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն ՛՛Խաղասրահի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են՛՛ բովանդակությամբ հայտարարություններ:

Տեսաձայնագրությունները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացվող ստուգումների ժամանակ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ