02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի թիմում ում են տեսնում Երևանի քաղաքապետի պաշտոնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու են Երեւանի քաղաքապետի ընտրություններին․ «Գտնելու ենք այն թեկնածուին, որը երեւանցիների կողմից ընդունելի եւ ընկալելի կլինի»: Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանին իմպիչմենթ հայտնելու օրերին, երբ խոսակցություններ կային, որ հնարավոր է Երեւանում արտահերթ ընտրությունների գնան, քանի որ ավագանին չի ընտրի նոր քաղաքապետին, քաղաքական ուժերը քննարկել են նոր ընտրությունների հարցը:

«Հայաստան» դաշինքում դիտարկել են նախագահի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի թեկնածությունը, որն ԱԺ ընտրացուցակի 50-րդ համարն էր: Լ․ Քոչարյանը մեզ ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, իր թեկնածության մասին էլ ասաց. «Քանի դեռ չկան նշանակված ընտրություններ, էս ամենից խոսելը սխալ եւ ժամանակավրեպ եմ համարում»: Սակայն, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ չեն լինի։

Երեկվա ասուլիսում երկրորդ նախագահը եւս խոսել է այդ մասին. «Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե մի քիչ վստահություն ունենային, որ կհաղթեն Երեւանում։ Չեն գնացել, որովհետեւ գիտակցում են, որ Երեւանում կունենան լրջագույն պրոբլեմ եւ մայրաքաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչն արեցին Վանաձորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ըմբոստ է եղել»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ