22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում սպասում են երկրորդ սերիային․ «Հրապարակ»

«Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչեւ վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, եւ Արցախի պետական շահն այլեւս կարեւոր չէ:

Հիշեցնենք, որ իր ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այնպիսի ժառանգություն է ստացել, որ չի կարող ասել, թե Արցախը հայկական է, սակայն որեւէ փաստաթուղթ այդպես էլ չհրապարակեց, որն ասվածի ապացույց կլիներ եւ չէր ընկալվի որպես Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր, որը Փաշինյանը փորձել է կյանքի կոչել վերջին մեկ տարում եւ հատկապես վերջին օրերին:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել:

Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաների արդյունքում հաջողվել է կանխել այս ծրագրի առաջին մասը` բյուջեն ընդունվել է:

Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային․ Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ