13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերը ցրել են. ի՞նչ իմաստ ունի պահել, եթե նույն գործը ՀՀ բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի ասուլիսը վկա. Պատգամավոր

Ադրբեջանում երևի հակահայկական քարոզչակական խմբերն արդեն ցրել են։ Ի՞նչ իմաստ ունի պահել անգործության մատնված ստորաբաժանումներ, եթե նույն գործն իրենց համար անվճար, Հայաստանի բյուջեի հաշվին անողների պակաս չկա՝ Փաշինյանի երեկվա ասուլիսը վկա, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչ ուղղությամբ ադրբեջանցիներն աշխատում էին՝ վնաս պատճառելու Հայաստանի Հանրապետությանը, հիմա առանց իրենց ակտիվ մասնակցության գործընթացներն ընթանում են՝ համակարգերի փլուզումից մինչև քարոզչություն։

ՀԳ. Ի դեպ, Փաշինյանը ասածս չի էլ փորձում հերքել, ընդամենն այդ ամենը ներկայացնում է հուզականության և մանիպուլյացիաների ռեմիքսով», – գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ