02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատվիրատուն՝ Ռոբերտ Քոչարյա՞նն է

՛՛Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձը նշանակում է քաղաքացիական պատերազմ՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց “Ազատամարտիկների դաշինքի” անդամ Սուրեն Սարգսյանը:

՛՛Ամեն մեկն իր զենքը կվերցնի ու կգնա կռվելու, երկիրն ավեր կդառնա: Անհնար է Քոչարյանի վերադարձը, ուղղակի բացառվում է: Քոչարյան Ռոբերտը պետք է վերադարձնի թալանածը: Քոչարյանը մեր փողերը թալանելու մեջ է մեղավոր,  “Մարտի 1”-ի համար է մեղավոր, Ազգային ժողովում առկա իրավիճակի եւ այնտեղի պատգամավորների համար է մեղավոր:

Երբ մենք պատերազմում էինք, Քոչարյանի որդին տասը տարեկան էր, ուղիղ տասը տարի անց նա դարձավ միլիարդատեր, ինչպե՞ս. մեզ թալանելու միջոցով, եւ նա պետք է պատասխան տա՛՛,- ասաց ազատամարտիկը:

Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ ազատամարտիկների դեմ հարձակումների հետեւում կանգնած լինի հենց երկրորդ նախագահը, քանի որ նրան ձեռնտու է երկրի ապակայունացումը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ