29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայր հայհոյելը չի կարող անպատասխան մնալ. Ռուստամյան

”Մայր հայհոյելը ժողովրդի համար ամենամեծ հայհոյելն է, չի կարելի հայհոյանանքեր տեղալ ու մտածել, որ դա կմնա անպատասխան, հայ ժողովրդի մենթալիտետն այդպիսին է”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հիշեցնելով, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հանրահավաքներից մեկի ժամանակ հոյհոյել է նախագահ Սերժ Սարգսյանին, երբ լրագրողները խնդրեցին գնահատական տալ պատգամավոր Սեդրակ Սարոյանի ելույթին:

”Թող հասարակությունը գնահատական տա, ես խնդիր չունեմ ամեն մեկի ելույթը գնահատելու: պատգամավոր է, իրավունք ունի իր ոճի մեջ և իր տեսակին համապատասխան ելույթ ունենալ, եթե դա իր մեջ վիրավորանք ու զրպարտանք չի պարունակում : Հիմա Սեյրան Սարոյանը այդ կոլորիտի մարդ է, ունեցել է իր ելույթը, ես այդպիսի ելույթ չէի ունենա, ես ունեցա այն ելույթը, որը ես եմ ունեցել”:

Լրագրողների այն դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է Սեյրան Սարոյանի ելույթի այն հատվածներին, որտեղ ասես բացահայտ կերպով հաստատվում են այն կասկածները, որ Արամ Մանուկյանը ծեծի է ենթարկվել նախագահին հայհոյելու պատճառով, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
”Ես այդ գնահատումները չեմ ընդունում, բայց այն մասը, որը վերաբերում էր մեր գործընկերոջը, Արամ Մանուկյանին, ում ես շատ հարգում եմ, որ իր խոսքի մեջ վիրավորանք է եղել Աբովյանում հայտնի հանրահավաքի ժամանակ…մայր հայհոյելը դա մեր ժողովրդի մեջ ամենամեծ վիրավորանքն է”: 

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Սեյրան Սարոյանի ելույթում ավելի շատ կարևորել է այն, որ անկեղծ ասել է իր մտածածը, քան նրանք, ովքեր ավելի վատ բաներ ունեն մտքներում, բայց դրանք չեն արտահայտում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ