29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կոալիցիա՞

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կոալիցիա մտնել չի պատրաստվում: Այսօր ի պատասխան հարցին, թե ՀՀկ-ի հետ երեկ նիստ հրավիրելը, ոչ իշխանականներից տարբերվող հայտարարությաններ անելն արդյոք վկայում է այն մասին, որ ՀՅԴ-ը կոալիցիա է մտնելու, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ վերջին բռնությունները դատապարտող հայտարարության տեքստը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի սրտով էր, իսկ մյուսներն առաջարկում էին, որ հայտարարության մեջ դրվի նաև փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականի պահանջը: ”Բոլորի մտահոգությունն այս բռնարարքների արձագանքելն էր, և վերջին պահին ”Դաշնակցության” կողմից այդ առաջարկությունը եղավ և առաջարկեցին լուծում: Մեր համար ընդունելի չէ ամեն ինչ կամ ոչինչ մաքսիմալիստական տեսակետը: Հիմնական կռվախնձորը հանդիսացավ Լևոն Երանոսյանի հրաժարականի պահանջը, և 6 կուսակցություն չկարողացան միասին հանդես գալ:

Մենք իսկապես կարծում ենք, որ ընդդիմությունը կարող է պահանջել հրաժարականը, և մենք ևս միացել ենք այդ պահանջին, բայց նաև հասկանում ենք իշխանության մոտեցումը, որովհետև իրենք իրենցից պետք է հրաժարական պահանջեին, այսինքն` դա էլ բացատրում էին` ասելով, որ մեծամասնությանը չէր կարելի դնել մի իրավիճակում, որ ինքնախարազանման վիճակում հայտնվեն”,- ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ բոլորն էլ գիտեն, որ փոխոստիկանապետին նշանակում և պաշտոնանկ անում է նախագահը, և Ազգային ժողովն, իրավունք ունենալով պահանջել այդ հրաժարականը, չէր կարող իրականացնել, քանի որ մեծամասնությունը չէր գա, և քվորում չապահովելով` ոչինչ տեղի չէր ունենա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ