18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խնդիրը մեզ` պատգամավորներիս էլ է վերաբերում /վիդեո/

”Խնդիրը, որ այսօր կա, ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ և այն, որ մենք ցանկանում ենք փակ քննարկում անցկացնել, խոսում է այն փաստի մասին, որ մտահոգություն կա”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կառավարությունը վերահսկում է իրավիճակը, երբ ամեն ինչ օրըստօրե թանկանում է:

”Չի կարող մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում է ու տեսնում է, որ իր աշխատավարձը պետք է բավարարեր տասը կիլոգրամ շաքարավազի, բավարարում է յոթի”: Շարմազանովը նշեց, որ ճիշտ է` պատգամավորների աշխատավարձերը ավելի բարձր է, սակայն իրենք էլ   ընտրյալներ չեն, իրենց վրա ևս ազդում են այս խնդիրներն ու անհանգստացնում: 

”Այն, որ կա խուճապ, դա էլ է պարզ, եթե Ռուսաստանի նման երկրում կա, մեզ մոտ չէր կարող չլինել”,-ասաց նա` հավելելով, որ այս և այլ պատճառներով ուզում են փակ քննարկում անցկացնել ու հասկանալ, թե ինչն է սխալ արվել, ինչ պետք է արվի այս իրավիճակից դուրս գալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ