06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերրորդ ալիքին. ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Աշխարհը պատրաստվում է կորոնավիրուսի հինգերրորդ ալիքին: ՀՀ առողջապահական համակարգը դեռ ՊՇՌ թեստերից ստացված եկամուտներն են հաշվում:

Աշխարհում շեշտակի նվազել է կորոնավիրուսից մահերի թիվը, բայց մեր երկրում շարունակում են համոզել, որ կորոնավիորսւիսց մահերի մեծ թիվը նորմալ է: Ոչ, նորմալ չէ, դա ներպետական առողջապահական համակարգի ցածր արդյունավետության ուղիղ ինդիկատորն է:

Նիդեռլանդներում նոր սահմանափակումների, իսկ Իսրայելում վիրուսին դիմակայելու լրացուցիչ միջոցների փնտրտուքի պատճառը Օմիկրոն շտամն է, որը ըստ հետազոտողների արագորեն կտարածվի ողջ ձմռան ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Օմիկրոնի դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 1,5-3 օրը մեկ՝ փաստագրված տարածմամբ:

Օմիկրոնն արտասովոր, տարօրինակ վարակիչ է: Այն համարվում է նույնքան վարակիչ, որքան կարմրուկը, որը ամենավարակիչ վիրուսիներից է:

Երկու դոզայի պատվաստանյութերից առաջարկվող պաշտպանությունը բավականին լավ է հատկապես ծանր հիվանդությունների դեմ: Դրանք արդյունավետ պաշտպանություն են ապահովում

Դելտա շտամի պարագայում: Այնուամենայիվ, Օմիկրոնի դեպքում պաշտպանությունը զգալիորեն նվազում է:

Covid-19 հիվանդության Օմիկրոն տարբերակի բարձր վարակելիությունը քննարկման առարկա է դարձրել նաև հարցը` արդյոք պատվաստանյութերը կպաշտպանեն մեզ:

Միջազգային առողջապահական համակարգի մասնագետները պնդում են`այո` առավել ևս եռակի պատվաստվածները, պատվաստումից հետո խթանիչ ներարկումներով պատվաստվածները (booster):

Մարդիկ, ովքեր պատվաստված չեն, պետք է սկսեն գործընթացը հենց հիմա»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ