02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զինվորների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն. Սարգսյան

Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր հայրենակիցներից փորձում են խլել արժանապատվության իրավունքը՝ կապիտուլյացիայի, ազգային նվաստացման, անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում։

«Երբ քաղաքական ընդդիմախոսներին ու նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից, երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են՝ հերթերում ժամերով սպասեցնելով, երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող Զինվորների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել», – ասաց նա։

 

Սարգսյանը հիշեցրեց, թե խոսքն այն հիմնադրամի մասին է, որի ստեղծման համար ՀՀԿ-ն գործող վարչախմբի ներկայացուցիչների կողմից ժամանակին անխնա քննադատության է արժանացել, իսկ հիմա անամոթաբար մսխում են ոչ իրենց ստեղծածը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ