29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծեծվում է գնդապետը՝ խայտառակություն է

Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարությունն ընդունելու հարցի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ քննարկումն ուշացած է: “ԱԺ-ն թերացել է, այս քննարկումը պետք է տեղի ունենար մեկ, երկու բռնարարքից հետո, որպեսզի դրանք տեղի չունենային”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հարցին, ՀԱԿ պատգամավորն ավելացրեց. “Մեր հասարակության մեջ ազատամարտիկների խավը պետք է լիներ ամենապաշտպանվածը, բայց, ցավոք, նրանց մեծամասնությունը հազիվ գոյատևում է:Եթե բարձրաստիճան զինծառայողի հրամանով հայոց բանակի գնդապետը ծեծվում է ավելի ցածր զինվորական կոչում ունեցող կամ չունեցող մեկի կողմից, սա խայտառակություն է:

Ինչո՞ւ ՊՆ-ն չի արձագանքում, ես զարմանում են: Բա ամո՞թ չի սա, մենք էլ այստեղ ասում ենք՝ արդյո՞ք կոչ անենք, խրատ կարդանք և այլն: Սա խայտառակություն է մեզ համար: Չէ՞ որ այդ Ռազմիկ Պետրոսյանը կամավոր ազատամարտիկ, գնդի հրամանատար է եղել, երեք եղբայրով ծառայել են բանակում”,-եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ