07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 977-

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Դեկտեմբերի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1486 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9342-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 255 է, ընդհանուր առողջացածներինը՝ 326 559, փաստացի բուժվողներինը՝ 7076: Մեկ օրում արվել է 7801 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 464 749 թեստավորում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ