15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Միահամուռ դատապարտել բռնությունները

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում օրակարգային հարցի՝ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնությունները դատապարտող տեքստի հայտարարության ընդունում,  հիմնական զեկուցող, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, նման հայտարարության նշանակությունը դժվար է գերագնահատել և պատահական չէ, որ հարցին հատուկ կարևորությամբ են մոտենում:

“Ողջունելի է, որ քաղաքական ուժերը անկախ նրանից, որ ճամբարում են գտնվում, միահամուռ դատապարտում են այս բռնությունները: Տեղի ունեցածը քաղաքակակիրթ  հասարակությանը անհարիր է, և որևէ հանդուրժողականություն չի կարող լինել”,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ հիմնական խնդիրն արարքների հետ կապված այն է, որ նախ դատապարտում է այն, ինչ- որ կատարվել է, երկրորդը կանխարգելումը, որպեսզի նման դեպքեր մեր հասարակության մեջ պրակտիկայում վերանան: ԱԺ-ի վերահսկիչ դերը ամրագրելու հանգամանքը չափազանց մեծ եմ համարում “,-ասաց Ա. Ռուստամյանը:

Ըստ նրա՝  հնարավոր էր ունենալ 6 քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված հայատարություն. “Բայց ունեցանք այն, ինչ ունեցանք, բայց սրա այլընտարնքը չեմ կարծում շատ ավելի լավն է, քան այն, ինչ մենք առաջարկում ենք:

Գլխավոր արդյունքը պետք է լիներ ԱԺ-ի կողմից դատապարտումը”,-ասաց նա և հավելեց, որ հնարավոր չէ, որ ամենքի ուզած հայտարարությունն էլ լինի:

“Քաղաքական ուժերի հմտությունը, հասունությունը հենց նրանում է, որ կարողանան հասնել համաձայնության: Երբ այդ հնարավորությունը չենք ունեցել, մենք պառակտվել ենք, և դա օգուտ է եղել թշնամւն, լինի ներսում, թե դրսում”,-ասաց նա և հայտարարեց, թե ներկայացված տեքստը լիրաժեք բավարում է նվազագույն խնդիրների լուծմանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ