29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եռյակը դեմ է ”Դաշնակցության” առաջարկին

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները վաղը արտահերթ նիստ են հրավիրելու: Այս մասին այսօր եռյակի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրո Զոհրաբյանը:

Նա նշեց, որ արտահերթ նիստի ժամանակ քննարկելու են երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, դոլար-դրամ արժեզրկման ու արժևորման հետևանքով ստեղծված անկայունությունը: 

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն, երբ քննարկվում են երկրի համար կարևոր հարցեր, և ՀՅԴ-ի առաջարկին հայտարարության այլ տեքստ պատրաստել, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց. ”Դա մեր մարտավարությունն ու ռազմավարությունն է, հարգում եմ ՀՅԴ-ի տեսակետը, բայց թույլ տվեք ինքներս որոշել, թե որ պահին որ ռազմավարությունն է ճիծտ”:

”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ եթե իշխող ՀՀԿ-ը ցանկանում է որևէ հարց անցկացնել, ապա անկախ ոչ իշխանականների մասնակցությունից, բովանդակային քննարկումից, դա անում է: ”Մեր որևէ հարցադրում որևէ պատասխան չի ստանում, պատասխան ստանում ենք կոճակներով”,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ու այսօր չորս խմբակցությունները բոյկոտել են նիստը, քանի որ պահանջում են քննարկել բռնությունների հետ կապված դեպքերը, իսկ իշխող կուսակցությունը հրաժարավում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ