26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. Արման Թաթոյան

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում:
Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը:

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց միջավայրը, իրենց շրջապատող աշխարհը: Օգնում են մարդկանց, պաշտպանում նրանց։

Իրավունքների հարցում խտրականությունն ու կողմնապահությունը, կրկնակի ստանդարտներն ավելի են մեծացնում խնդիրները:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ