06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրագնդի վրա չեք գտնի մի պետություն, որն իր անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության կամ արտախորհրդարանական ուժերի մեջ․ պատգամավոր

Պետության անվտանգային խնդիրների լուծումը դրված է բացառապես իշխանության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ իշխանությունը ֆեյքային իրականություն է ստեղծում՝ պետության անվտանգության պատասխանատվությունը վերագրելով ընդդիմությանը։ 

«Այն ֆեյքային իրականությունը, որն անընդհատ փորձում են ստեղծել, միտված է պետության անվտանգության պատասխանատվությունը ընդդիմության վրա դնելուն։ Ինչ հարցից խոսում են՝ անվտանգային հարցերից, մեր քաղաքացիներին առևանգելու և խոշտանգելու հարցից, ասում են՝ ընդդիմությունն ինչ է անում։ Երկրագնդի վրա չեք գտնի մի պետություն, որն ունի անվտանգային խնդիրներ, և այդ անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության կամ արտախորհրդարանական ուժերի մեջ», – ասաց նա։

Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե իշխանությունը չի կարողանում իր ուղիղ պարտականությունները կատարել, դա կոնկրետ հետևությունների տեղիք է տալիս։

«Եթե իշխանությունն արդեն գոյություն չունի՝ որպես այդ երաշխիքների, պարտավորությունների կատարման սուբյեկտ, այդ դեպքում մեր հետևողականությունը պետք է պահպանենք՝ հիմք ընդունելով քաղաքական ընդդիմության, հասարակության միասնականությունը՝ ելնելով հենց այդ ելակետից, որ այդ անձը (Փաշինյանը – խմբ․) այլևս Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում, որևէ ակնկալիք մենք նրանից չունենք, նրա հետ քննարկումները որևէ կերպ արդյունավետ չեն կարող լինել, որովհետև մեր հասարակությունում կա կոնսենսուս, որ այդ անձը չի կարող խոսել ՀՀ շահերի տեսանկյունից», – ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ