08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հավ գողացողին դատապարտում են, մարդ ծեծողին՝ բաց թողնում. ՍԴՀԿ-ն դատապարտում է

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց, որ “Սոցիալ-դեմոկրատ հնչակյան” կուսակցությունը դատապարտում է ազատամարտիկների եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունները: Նա նշեց, որ իրենց համար անընդունելի է, երբ որեւէ մեկին իր հայացքների կամ քաղաքական հայտարարությունների համար ծեծում են:

“Մենք այդ ամենը տեսել ենք, մեր գլխով անցել է ու մեծ հույս ենք հայտնում, որ պատկան մարմինները արագ կպարզեն ծեծի դրդապատճառներն ու կպատժեն պատվիրողներին ու իրագործողներին”,- ասաց բանախոսը` նշելով, որ Հայաստանում հավ գողացողին կարող են մի քանի տարով դատապարտել, մինչդեռ մարդ ծեծողին բաց  են թողնում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ