11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

՛՛Հանրապետականը՛՛ հայտարարություն է տարածել

ԱԺ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցությունը Ազգային ժողովում հայտարարություն է տարածել՝ դատապարտելով վերջին օրերի բռնության դեպքերը:

՛՛Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, – խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երեւույթներով,–ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ եւ անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու եւ օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար, – ընդգծելով` մեր գործընկեր Արամ Մանուկյանի եւ բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային Ժողովի եւ անձամբ ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը,

հայտարարում ենք, որ

1. խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որեւէ քաղաքացու եւ հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ.

2. կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, եւ կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ՛՛,- ասվում է հայտարարության մեջ: 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ