18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւր են ատոմակայանի փողերը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ  Հայաստանի ատոմակայանի ղեկավարության դեմ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին:

Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:

 Ավելին՝ թերթի տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, կալանավորված ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց “գործի գլուխը” եղել է նա:

Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից եւ “ատկատներից” ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ