29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին». Սեյրան Օհանյանը պնդում է` իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման հարցով խուսափում է բաց խոսել

Թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, միակողմանի սահմանագծման ու սահմանազատման գործողությունները Հայաստանի ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք են, Ազգային ժողովում հայտարարեց «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ ակնհայտ է` իշխանությունը այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի:

 

«Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի ու իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում», – ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Սեյրան Օհանյանի խոսքով` պայմանավորվածությունների մասին տեղեկանում ենք կատարված փաստերից հետո:

«Նորություն չէ, որ պարտությունից հետո հաղթած կողմը պարտված կողմի թե անձերի, թե իշխանության վրա արտաքին ճնշումները սաստկացնում է», – ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե իշխանությունը պնդում է՝ «մի խանգարեք, ինչ ուզում ենք` բանակցում ենք»:

«Սա է բերում անվստահության: Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն. սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին», – ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասաց, թե հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության նախագիծն ու դրան տվել բացասական եզրակացություն:

Նա հայտարարեց, թե սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել:

«Հայաստանն ունի ինքիշխան տարածք և այն պետք է պաշտպվանի, այդ թվում, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է ու Հայաստանի և Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ», – ասաց Կարապետյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ