15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փեսան սպանել է աներոջը՝ հահոյելու համար. Իրավունք

Դեկտեմբերի 11-ին Կոտայքի  մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան դանակով հարվածել է Սայադյանի կրծքավանդակին’ սպանելով նրան: Միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին, ով կան­խելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը:

Սպանված Սայադյանի եղբայրը “Իրավունքին” պատմել է, որ կոնֆլիկտը 4 տարվա պատմություն ունի: Սովորական լեզվակռիվ է եղել:

“Եղբայրս ութ ամիս ՌԴ-ում էր ու նոր էր վե­րադարձել: Վերադառնալուն պես ցանկացել է զանգել խնամուն` փեսու հորը, որ իմանա ինչպես են ու այդտեղից կրկին շարունակվել է վեճը: Հետո հանդիպել են եւ վեճը նոր թափ ստանալով’ շարունակվել է”,-պատմել է եղբայրը:

Վերջինիս խոսքով, տանը 4 տարի առաջ առիթ է եղել, արդեն սպանվածը փեսային ասել է գնա դինամիկները բեր, որ երաժշտության ձայնը բարձր հնչի:

“Փեսան բերել է դինամիկները, դրել, սակայն ձայնը այնքան էլ բարձր չի եղել: Եղբայրս հայհոյել է՝ ասել է քո սենց-նենցը, որ բերել ես՝ ձայն տուր: Դա եղել է պատճառը, որ փեսան դրանից հետո, չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ չի եկել”,-թերթին պատմել է եղբայրը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ