28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞վա պետությունը.թեժ բանավեճ /վիդեո/

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստվում է առաջիկայում մոտ օրերս Ազգային ժողով հրավիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ հասկանալու, թե ինչու է տեղական արտադրանքի գինը օրեցօր աճում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության պատգամավորը նշեց, որ իր համար զարմանալի է, որ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներից բարձրացել են ոչ այնքան ներկրված, որքան տեղական ապրանքները:

՛՛Փոխարժեքի տատանումը միակ գործոնը չէ, որ կարող է բերի գնաճի: Այստեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հասկանալ, ինչի համար Շաբոյանին պետք է հրավիրենք ԱԺ: Կարծում եմ, որ պետք է սպեկուլյատիվ դաշտը ուսումնասիրել՝ բանկերից սկսած մինչև վաճառողներ՛՛,-ասաց նա:

Վարդան Այվազյանն ընդգծեց, որ բոլորը պետք է հիմնավորեն իրենց ապրանքների թանկացումները:

՛՛Պետությունն ո՞վա, պետությունը՝ ես եմ ու դու ես, իսկ իշխանությունը դատական համակարգնա, օրենսդիրնա, կառավարությունն է՛՛,-այսօր բանավեճի մեջ մտնելով մեկը մյուսին չհասկացան ՀՀԿ խմբակցության պատգամավոր՝ Վարդան Այվազյանը և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստվում է առաջիկայում  Ազգային ժողով հրավիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ հասկանալու, թե ինչու է տեղական արտադրանքի գինը օրեցօր աճում:

Սարգսյանը գտնում է, որ հարկավոր է ԱԺ կանչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ