29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միտինգներով հարց չեն լուծում, բայց ԱԺ նախագահը հայտարարություն է մշակել

”Բոլորիդ թող հայտի դառնա բոյկոտում են որևէ օրինագիծ, իսկ սա ընդդիմադիրների կողմից փորձ էր` աշխատանքը ձախողելու, որը չստացվեց, բայց քանի որ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցել ենք, ես այլ առաջարկ եմ անում”,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:  

”Ոչ թե Ազգային ժողովում միտինգներով կարելի է խնդիրներ լուծել, այլ իրոք հարցադրումների մեծ մասն ընդունելի է մեզ համար: Ուստի առաջարկում եմ հայտարարության հետևյալ նախագիծը:

ՀՀ ԱԺ-ը, խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով, ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ ու անաչառ գործունեությունը, մեղավորներին արագ բացահայտելու ու օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կանչելու համար, ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի և մյուս քաղաքացիների գործերի քննությունն ԱԺ-ի ու Աժ նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը, հայտարարում ենք, որ խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու ու հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը և կարող են անհարկի լարվածություն ավելացնել հասարակության մոտ”:

ԱԺ նախագահը խորհրդարանական ուժերին առաջարկեց միանալ այս հայտարարությանը: ”Սա նախագիծ է, և եթե քննարկման խնդիր կլինի, կարող ենք ձևակերպումների մեջ փոփոխություններ մտցնել”,-եզրափակեց Սահակյանը:

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստը բացի ՀՅԴ-ից ու ՀՀԿ-ից, մյուս ուժերը բոյկոտեցին՝ պահանջելով քննարկել վերջին բռնությունները: ՀՀԿ-ն առաջարկեց ոչ իշխանականներին ցանկության դեպքում հարցի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրել երեկոյան՝ ժամը 18.30-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ