11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ալիևը նշել է, որ վերջին շրջանում, Արցախում հնչած կրակոցները և սպանությունները եղել են զուտ կենցաղային և վիճաբանական թեմաներ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։
 
Սրանով Ադրբեջանը ցույց է տալիս գործողություններում անկաշկանդ լինելու և Հայաստանի նկատմամբ կամայական գործելու իր դիրքորոշումը։ Սա բոլորից անկախ գործելու և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայում ոչ մեկին հաշվետու չլինելու Ալիևի ցինիկ դրսևորումն է։
Ավելի կոնկրետ՝ նա ասում է. Արցախում քանի որ ռուսներն են հսկում, ապա իրենք խնդիր չունեն և առայժմ խելոք կկատարեն իրենց պարտավորությունը։
Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին։ Նույնիսկ կարող են նոր պատերազմ հրահրել Հայաստանի դեմ։
 
Սա էր Ալիևի հակիրճ մեսիջը տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերին (հատկապես ՌԴ, ԱՄՆ, Իրան, Եվրոպա)»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ