29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դրամահավաք` ցեղասպանության 100-ամյակի համար

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և հայ  գործարարների միությունը օրերս Քյոլն քաղաքում միասին կազմակերպել են դրամահավաք ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումները կազմակերպելու համար:

 

Երեկոյին ներկա են եղել Քյոլն քաղաքի քաղաքապետը, Գերմանիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչը, Գերմանիայում ՀՀ պատվո հյուպատոսը, Գերմանահայոց թեմի առաջնորդը, փոխառաջնորդը, ինչպես նաև Գերմանիայում գործող մի շարք կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հրավիրյալներ: Դրամահավաքին իրենց մասնակցությունն են բերել նաև Գերմանիայում ապրող հայտնի հայ սպորտսմենները` Արթուր Աբրահամը, Լևոն Արոնյանը և Հենրիխ Մխիթարյանը: Նրանք նախապես հանդես են եկել կոչերով:

 

Դրամահավաքի կապակցությամբ իր ուղերձն է հղել ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, որում մասնավորապես ասված է. ՛՛Այսօր մենք ականատեսն ենք, թէ ինչպես է օրեցօր զարգանում և թափ առնում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հայկական բոլոր համայնքներում: Ուրախ եմ, որ գերմանհայ համայնքը նույնպես ակտիվորեն ներգրավվել է այս համազգային շարժմանը և իր միջոցներն ու հնարավորություններն է ներդնում Հայոց Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու գործում: Կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից և վստահ եմ, որ այսօրվա նախաձեռնությունը կծավալվի Գերմանիայի այլ քաղաքների հայկական համայնքներում, և քայլ առ քայլ էլ ավելի մեծ թվով հայորդիներ կմասնակցեն նմանատիպ միջոցառումներին` իրենց ներուժն ու հնարավորությունները ներդնելու և ծառայեցնելու համազգային նպատակներին՛՛:

 Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը նշեց, որ միջոցառման մասնակիցները թվով շուրջ 200 են եղել, բայց դրամահավաքի մասնակիցները անհամեմատ ավելի: Նրանք մինչ այդ բացված հաշվեհամարին են ուղարկել գումարը. ՛՛Բոլոր ներկաներն էլ պատրաստակամություն հայտնեցին մյուս տարի միասնական ուժերով մասնակցելու հարյուրամյակի միջոցառումներին, որոնք նախատեսված է սկսել փետրվարից: Շատ հաջող դրամահավաք տեղի ունեցավ, այժմ պարզապես իրավունք չունեմ գումարի չափը նշելու՛՛:

Երեկոյի գրական-երաժշտական մասն ապահովել են օպերայի երգչուհի Հրաչուհի Բազենցը, սաքսաֆոնիստ Հայրապեստ Առաքելյանը, դաշնակահարուհի Լոլիտա Պողոսյանը, Հոլանդիայից հրավիրված Երվանդ Փափազյանն իր նվագախմբով:

Գայանե Առաքելյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ