«Ստախոսը ինքդ ես», «Մի՛ ընդհատեք, երբ ես խոսում եմ, բոլորդ դատվելու եք», «Գնա փողոցում քո գործը արա». ԱԺ-ում հանձնաժողովի նիստը լարված մթնոլորտում անցավ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում է անցնում։
Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, արձագանքելով Գեղամ Մանուկյանին, թե ՊՆ-ն սահմանային իրավիճակի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն չի տրամադրում և հանրությունը ստիպված այլ աղբյուրներից է տեղեկատվություն ստանում, ասաց.
«Դուք եք ապատեղեկատվության աղբյուր»։
«Արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաների, կեղծ տեղեկությունների միջոցով, պարոն Քոչարյան, Դուք և հանձնաժողովի մի շարք անդամներ…», – ասաց հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան:
«Սուտը ինքներդ եք ասում, անձամբ Դուք։ Ստախոսը ինքդ եք», – բղավեց Քոչարյանը։
Մինասյանը հորդորեց, որ իրեն չընդհատեն։