22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Խաղաղության դարաշրջանը» Թուրքիայի աճող նախապայմանների համատեքստում. «Փաստ»

Արցախում տեղի ունեցած պատերազմի արդյունքներով տարածաշրջանում բոլորովին նոր իրականություն է հաստատվել։ Թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասում ընդլայնվել է ավելին, քան կարելի էր մի քանի տարի առաջ պատկերացնել։ Եթե Ադրբեջանն Արցախից բռնազավթած տարածքներում որևէ խոշոր նախագիծ է իրականացնում, ապա դրա բացմանը, որպես կանոն, թուրքական կողմը անպայման ներկա է լինում ամենաբարձր մակարդակով։

Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս մասնակցեց Վարանդայում օդանավակայանի բացմանը։ Մեծ հաշվով, պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինն այն եղավ, որ այդ երկիրը Թուրքիայից ուղիղ կախվածության մեջ հայտնվեց։ Եվ եթե Բաքուն որևէ կարևոր քայլ է ձեռնարկում, ապա անպայման խորհրդակցում է Անկարայի հետ, փորձում ստանալ վերջինիս համաձայնությունը։ Փաստացի Թուրքիան փոխհատուցում է պահանջում Ադրբեջանից պատերազմի ժամանակ իր օգնության, ինչպես նաև հետագա աջակցության դիմաց։ Եվ իրավիճակն արդեն այնպիսի մի կետի է հասել, որ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսի ներքո քննարկվում են Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման նոր տարբերակներ։

Թուրքական իշխանություններն Ադրբեջանին հրահրում են Հայաստանի դեմ, ապա հայտարարում, թե Ադրբեջանին միայնակ չեն թողնի Հայաստանի դեմ պայքարում՝ վկայակոչելով Շուշիում երկու երկրների միջև կնքված հռչակագիրը։ Իսկ Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոպը ակնարկում է թուրքական միացյալ բանակ ստեղծելու մասին։ Թուրքիայի հավակնությունները հիմնականում տեղավորվում են պանթուրքական ծրագրերի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ թուրքական իշխանությունները, գրգռելով երկրի ներսում ազգայնական տրամադրությունները, արտաքին հաղթանակների շղարշի ներքո փորձում են երկրի բնակչության ուշադրությունը շեղել ընթացիկ տնտեսական խնդիրներից ու ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ արժեզրկումից։ Ուստի պատահական չէ, որ այս ֆոնին թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է նվիրում «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված են ոչ միայն Միջին Ասիայի երկրները, այլև Իրանի ու Ռուսաստանի որոշ շրջաններ:

Բնականաբար, այդ քարտեզը նախանշում է Թուրքիայի ձգտումների իրական պատկերը։ Սակայն Ադրբեջանում իր ոտքն ամրացնելու համար Անկարային պետք է թուրքական վերահսկողության տակ գտնվող միջանցք ունենալ Նախիջևանով դեպի Ադրբեջան, ինչը թույլ կտա Թուրքիային Հարավային Կովկասը գցել իրենից կախվածության մեջ, ապա ներթափանցել դեպի Միջին Ասիա։ Իսկ իր հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին Թուրքիային նախ և առաջ խանգարում է Հայաստանը։ Եվ պատահական չէ, որ տարիներ շարունակ Ալիևը գեներացնում է այն թեզը, թե իբր «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորվել է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը, որը իրենք պատկերացնում են ոչ թե տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման կոնտեքստում, այլ բացառապես որպես թուրքական վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի։ Մի խոսքով, մինչ ՀՀ իշխանությունները ընտրություններից հետո անընդհատ խոսում են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, Անկարան շարունակ խոսում է նախապայմանների լեզվով։ Փաշինյանը շարունակ հայտարարում էր Թուրքիայից եկող դրական ազդակների ու խաղաղության դարաշրջան բացելու մասին, իսկ Անկարայից պատասխանում էին, որ դրա համար Հայաստանը պետք է կատարի իրենց պահանջները։

Եվ խնդիրն այն է, որ ինչքան շատ են Հայաստանի իշխանությունները խոսում «խաղաղության դարաշրջան» բացելու ու Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու կենսական անհրաժեշտությունից, այնքան թուրք-ադրբեջանական պահանջները սանձարձակ բնույթ են ստանում։ Եթե սկզբից թուրքական նախապայմանները կապված էին հիմնականում Արցախի խնդրի հետ, ապա հիմա, տեսնելով, որ ՀՀ իշխանություններն ամեն կերպ իրենցից խաղաղություն են մուրում, նրանք խոսում են նոր պահանջների մասին։ Անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է իր վերջին հարցազրույցում խոստովանել, որ Անկարան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում՝ Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։

Իսկ Անկարայի նախապայմաններն աճելու միտում ունեն, վաղն էլ խոսելու են երկրորդ միջանցքի մասին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործունեությունից հրաժարվելու մասին և այդպես շարունակ։ Թերևս այս պայմաններում մեր երկրի շահերից է բխում, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն Թուրքիայի ողորմածությանն արժանանալու իրենց ձգտումներից, ու հայկական կողմը փորձի ևս նախապայմանների լեզվով խոսել Թուրքիայի հետ։

Ռուսաստանի ու Իրանի աջակցությունից, քանի որ միջանցք ստանալու թուրքական ծրագրերի շրջանակներում է տեղավորվում դրա միջոցով մեծ քանակությամբ սպառազինությունների, զինվորականների ու գրոհայինների՝ Ադրբեջան արագ տեղափոխման հարցը, ինչի միջոցով Անկարան հնարավորություն կստանա արդեն ապակայունության օջախներ ստեղծել Ռուսաստանին պատկանող Հյուսիսային Կովկասում և իրանական Ատրպատականի տարածքում։
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ