22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Վաղը Նիկոլն իր ֆեյսբուքյան ասուլիսով դիմելու է ձեզ և անուղակի կերպով հիմնականում ասելու է հետևյալ․․․»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակից, վաղը Նիկոլն իր ֆեյսբուքյան ասուլիսով դիմելու է ձեզ և անուղակի կերպով հիմնականում ասելու է հետևյալը.

1. «Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում և չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետևաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ ևս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:

2.«Մենք պարտվել ենք, հետևաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը՝ այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի և ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջևանին կապող և Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները» (փաստացի միջանք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):

Մնացած բացատրությունները, որոնք վաղը կտա Նիկոլը՝ մեծ հաշվով մանիպուլյատիվ լոլոներ են լինելու, այնպես ինչպես զրոյական կետից սկսեց ու Արցախը Հայաստան է ասելով հանձնեց Արցախի մեծ մասը, և ամբողջ Հայաստանը դրեց մեծ հարվածի տակ:

ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵ՛Ք,

փրկեք Նիկոլին՝ Հայաստանից, և Հայաստանը՝ Նիկոլից:

Այսօր Նիկոլն ու Հայաստանը միմյանց ձեռքը կրակն են ընկել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ