Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում կանցկացվի, կոնսենսուս է պետք. Լավրով
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնվեն սրա հետ։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի»,- ասել է Լավրովը։