07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են

ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաև արձանագրություն՝  պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ