01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բեսպրիդել ա /վիդեո/

՛՛Սա արդեն բեսպրիդել ա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպից: Ըստ նրա՝ անընդունելի է վերջին դեպքերը, և պահանջում են ոստիկանությունից քայլեր ձեռնարկել: 

Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայտարարությանն, ապա Արզումանյանն ասաց, որ փոխոստիկանապետը օրենքը պետք է պաշտպանի, ոչ թե սպառնա: ՛՛Դա անընդունելի, անպատասխանատու հայտարարություն է՛՛: Դիտարկմանը, թե հանրահավաքներից մեկի ժամանակ Արամ Մանուկյանը վիրավորել էր նախագահին, Արզումանյանն արձագանքեց. ՛՛Չէի ցանկանա ենթադրել նույնիսկ, որ Հայաստանում կարող է լինել նախագահ, որը հանձնարարի, որ ընդդիմադիրներին ծեծի ենթարկեն: Դրա համար անհրաժեշտ է, որ ոստիկանությունն անմիջապես մեղավորներին պատասխանատվության ենթարկի, որպեսզի ոչ մի նամն կասկած չլինի հասարակության մեջ՛՛: 

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ