10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Վստահությունը, որ կա Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել. Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի հնարավոր էսկալացիայի ավելացումը, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ 44-օրյան պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվել են ահաբեկչական խմբեր:

«Այդ խմբերը, եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ կդառնան տեսանելի ու վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների, այլև՝ միջազգային հանրության համար ևս», – ասաց Քոչարյանը:

Նա ընդգծեց`վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններում, կարող է մեկ վայրկյանում փոխվել, եթե սահմանին տեղի ունեցող գործողություններին միջամտություններ չլինեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ