02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռազմական գործողությունները կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան. պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացկության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե այս պահին լոկալ մարտական գործողություններ են ընթանում Հայաստանի սահմաններում:

 

«Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան, հետևաբար, կոչ եմ անում մեր գործընկերներին, դաշնակիցներին ու այն պետություններին, որոնց հետ մենք ունենք համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկեն այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում, ասվել է, թե ինչ հետևանքներ են սպասվում», – ասաց Խաչատրյանը

Նա կոչ արեց ընդդիմությանը կրավորական կեցվածք չընդունել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ