06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ադրբեջանն ու ՀԱՊԿ-ը պայմանավորվում են». Հովիկ Աղազարյանը կբարձրացնի ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության նպատակահարմարության հարցը

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե բոլորը վստահ են բանակի վրա, հայկական զորքի վրա:

«Իրենք իրենց աշխատանքներն են կատարում, պաշտպանում են հայրենիքը, մենք էլ մեր աշխատանքը պետք է կատարենք», – ասաց նա:

Պատգամավորի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից, անթույլատրելի է:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի լռելյայն պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, որոշ դեպքերում հիշեցնում է նաև ինչ-որ տեղ պայմանավորվածություն, անթույլատրելի է: ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն ու, եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները ու պարտականությունները, ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր հետագա գործունեության նպատակահրամարության հարցը», – հայտարարեց Աղազարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ