26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լինենք իրատես, այս կառավարությունն այլևս գոյություն չունի: Ճիշտ է, ֆիզիկապես այն դեռ կա, բայց՝ ֆիզիկապես, սակայն անգործունյա է, բարոյապես ավարտված է:
Կառավարության տապալումը պարզ տեխնիկայի հարց է, սակայն ամբողջ խնդիրը գոյություն ունեցող համատարած անվստահության մթնոլորտն է, այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե այս կառավարության հեռացումն է, այլ նոր հնարավոր կառավարության հանդեպ վստահության խնդիրը: Բնականաբար, եթե չկա վստահություն հնարավոր նոր կառավարության կազմի հանդեպ, ֆիզիկապես դեռևս գոյություն ունեցող այս կառավարության կյանքը երկարաձգվում է, նոր ճգնաժամներ առաջացնելով:
Այս պահին ելքը մեկն է՝ Ճգնաժամի աղբյուր հանդիսացող անձը հեռանում է, խորհրդարանը դեռևս մնում է, նոր միացյալ կառավարություն է կազմվում՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն: Հետո կերևա, մեզ հիմա ժամանակավոր լուծումներ են պետք:

Հ.Գ. ՔՊ-ները պետք է հասկանան, որ Գերագույն Ճգնաժամի հետ իրենք անցնելու ճանապարհ այլևս չունեն: Իրենց և մեզ համար այս պահին մեկ տարբերակ կա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ