08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ նշելով, թե նախատեսում են այնպես անել, որ առկա կայանի շահագործման ավարտին արդեն նոր էներգաբլոկը կհանձնվի շահագործման։

«Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմն» է և միասին երկու ուղղությամբ աշխատանք ունենք. վերանորոգման կամ նոր սարքավորումների ձեռբերման փուլն ավարտեցինք և ատոմակայանի այս բլոկը մոտ 90 տոկոսով նորացվեց։ «Ռոսատոմ»-ի գործընկերների հետ շարունակում ենք քննարկել, նույնիսկ որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և էներգաբլոկի կառուցման շուրջ», – ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ նոր էներգաբլոկի հզորության չափը դեռ վերջնական չգիտեն։ 

«Նախատեսում ենք առնվազն ունենալ այն հզորության կայան, ինչ կա հիմա։ Խոսքը 400-450 մվտ հզորության մասին է։ Թիվը դեռ հստակեցված չէ, լրացուցիչ քննարկումների և աշխատանքների արդյունքում այն կհստակեցվի», – ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ