Պահանջում ենք շուտափույթ պատժել մեղավորներին. Ժառանգություն
ՀՀ ԱԺ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ՚ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԽՈՒՄԲ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը: Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ: Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն