09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարակվել է պարսիկներից …

Շատ ծխելուց մատները մի տեսակ դեղնել էին: Փողոցային կյանքն էլ իր ինքնատիպ դրոշմն էր թողել մանկական դիմագծերով այս աղջկա վրա: Չափահասության շեմին նոր-նոր ոտք դրած աղջիկը հաստատակամ ու փորձառու կին էր դարձել՝ ակամա: 12 տարեկանից կին դարձած Մայան՝ ինձ էր նայում իր հասունության ու սեռական փորձառության դիրքերից.

՛՛Մեր գործում վտանգը մեծ է, մեր գործը հեշտ չի, շատերն են վարի գնում չգիտակցելով, որ կարան հասնեն դրան՛՛,-պատմության թելը նորից իր ձեռքը վերցրեց Մայան:

՛՛Ի՞նչն է վտանգավոր, սեռավարակներից ե՞ս վախենում՛՛,-հարցրի:

՛՛Մենակ է՛տ չի: Անեկեղծ լինելու իրավունք չունես, մի քիչ միամիտ եղար՝ քեզ կվերացնեն: Բառս հենց տենց էլ հասկացի, վիզդ կարան պոկեն ու մի տեղ շպրտեն՛՛:

Մայան պատմեց, որ մարմնավաճառը պետք է կարողանա պաշտպանել իրեն: ՛՛Ոչ մեկն իր հաճախորդին ուրիշին չի զիջում՛՛: Միշտ մրցակցություն կա ու ավելի տարեց ու փոձառու մարմնավաճառները փորձում են ինչ-որ ձևով վարկաբեկել ու տղամարդկանց վանել երիտասարդներից:

՛՛Ես էլ եմ վարակված եղել , իմ մոտ ուղղակի թեթև բան էր: Ինչքան բացատրեցի, որ առանց պահպանակ չեմ կարող՝ չստացվեց: Ստիպեց… պարսիկ էր ու տարիքով : Պետքա մոռանաս զզվելու մասին: Պարսիկներն էլ շատ վտանգավոր են:

Մի անգամ գնացի մեկի հետ՝ վարձած տուն էր: Տեղ հասա պարզվեց երեքն են: Մարմնավաճառներից շատերը պարսկերեն գիտեն, բայց ես չեմ կարողանում խոսել ու անգամ գումարը չավելացրին՛՛:

Մայան խոսեց նաև կավատների մասին.՛՛Մի տղամարդ սուտինյոր կա, ահավոր տիպա, լավ է խոսում պարսկերեն ու մեզանով լավ փող է աշխատում՛՛,-աչքերը փայլեցին չարությունից:

Մայան այլևս չարտասվեց:

Շարունակելի…

Սկիզբը՝ այստեղ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ