Երուսաղեմի բացառիկ հայկական ժառանգությունը աշխարհին կներկայացվի անգլերենով /վիդեո/
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լուսինե Գևորգյանի «Իմ Աստծոն փնտրելիս» ֆիլմի ցուցադրությունը, որի ավարտին ներկայացվեցնաևժապավենիտեսաերիզը։ Ռեժիսոր Լուսինե Գևորգյանը շնորհակալական խոսք ուղղեց ստեղծագորխական խմբի անդամներին և նկարահանումներին մասնակցած ուխտավորներին, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սաներին, ովքեր ամեն կերպ աջակցել են նկարահանումներին իրենց մասնակցությամբ։ Աղոթքով սկսեց իր խոսքը Էջմիածնից ժամանած Մայր Աթոռի միաբան Հայր Երեմիան, նա օրհնեց և նորանոր հաղթանակներ մաղթեց ստեղծագործական խմբի անդամներին։ Ցուցադրությունից հետո ֆիլմը մեծ արձագանք ունեցավ, հանդիսատեսին հետաքրքրում էինդրա ստեղծման, Երուսաղեմի պատմության, ստեղծագործական լուծումների մանրամասները։ Ռեժիսոր Լուսինե Գևորգյանը հայտարարեց,որ արդեն պատրաստ է ֆիլմի անգլերեն տարբերակը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում։
Հիշեցնենք, որ «Իմ Աստծոն փնտրելիս» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ նոյմեբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ժապավենում ներկայացվում է հայկական պատմական դիմագիծը Երուսաղեմում: