26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ ամբողջությամբ չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց ՀՀ քաղաքացիների կողմից ադրբեջանցիներին գումար վճարելու դեպքում անցնել հնարավոր կլինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին երբ հասնի Գորիս-Կապան ճանապարհահատվածի այն հատվածը, որտեղ ադրբեջանցիները դրել են իրենց մաքսակետերը, ի՞նչ ընթացակարգով է անցնելու:

«Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել», – ասաց նա։

 

ԱԽ քատուղարի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է և ասֆալտապատված, կարող են քաղաքացիներն այնտեղով անցնել։

«Մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է։ Երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը», – նշեց Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ