24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լարված իրավիճակ՝ կառավարության դիմաց

Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ սուտ խոսեց։

«Հերթական անգամ փորձում է մոլերեցնել ժողովրդին։ Մեր հայրենիքի տարածքը թուրքին տալով՝ սուտ է խոսում, թե՝ գիտեք, էդ հատվածը տվել ենք, որ ուրիշ բան չտանք։ Ամեն օր սուտ խոսելով նա շատ ավելին է տալիս։ Հիմա մեր գործընկերների հետ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից՝ գնալու ենք կառավարության նիստի, ուղիղ եթրում, ոչ փակ դռների հետևում ուղղակի նրան ասելու, թե ինչ ստեր է խոսում, թե ինչպես է խաբում քաղաքացուն», – հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին։

Նշենք, որ կառավարությունում ընթանում էր գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր Նիկոլ Փաշինյանը։

Նիստին Փաշինյանը հայտարարել է, թե Գորիս-Կապան ճանապարհին սահմանային հսկողություն չիրականացնելու գինը միջանցքային տրամաբանությունն էր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ