Եվրամիության և Շենգեն գոտու ո՞ր երկրներն են ընդունում «Սինոֆարմ» պատվաստանյութը
Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը:
Ավստրին
Կիպրոս
Հունաստան
Հունգարիա
Իսլանդիա
Նիդերլանդներ
Իսպանիա
Շվեդիա
Ֆինլանդիա
Շվեյցարիա
Իսպանիան առաջին երկրներից է, որ ընդունել է Սինոֆարմ պատվաստանյութը: Ճանապարհորդության գործընթացը հեշտացնելու և ազատ տեղաշարժին աջակցելու նպատակով Նիդեռլանդները ևս որոշեց թույլ տալ «Սինոֆարմ»–ով պատվաստված բոլոր անձանց մուտքը:
Ըստ Schengenvisainfo հարթակի՝ թեպետ Ավստրիան ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը, բայց ասվտրիական իշխանությունները զգուշացրել են, որ դրանով պատվաստված անձինք չեն կարող մուտք գործել հյուրանոցներ, ռեստորաններ, կամ օգտվել այլ ծառայություններից, երբ գտնվում են երկրի տարածքում:
«Սինոֆարմ» պատվաստանյութը ընդունում են նաև Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները ևս ընդունում է «Սինոֆարմ» պատվաստանյութը: