Փոխոստիկանապետի անունն է շոշափվում /վիդեո/
“Շատ տգեղ է, շատ վատ է այդ ծեծը: Չգիտեմ ինչի համար է՝ պատճառները քաղաքական են, մարդային են, թե ինչ են: Ես չեմ ընդունում ազատամարտիկներին ծեծելը: Ավելի ճիշտ՝ վատ եմ ընդունում: Շատ բացասական երեւույթ է”,-մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների ծեծկռտուքին:
Հիշեցնենք, նախօրեին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանն ու Ռազմիկ Պետրոսյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ գործը ոստիկանության կողմից բացահայտելու տրամադրվածություն կա:
Լրագրողների դիտարկմանը, որ շրջանառվում է ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանի թիկնապահների անունները՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. “Հենց դրա համար, որ ոստիկանության թիկնապահների անունն է շոշափվում՝ տրամադրվածությունն այդպես է գալիս”,-“Հանրապետական” պատգմավորը՝ նշեց, թե ինֆորմացիա ունի, որ ”տրամադրված են բացահայտելու”:
Դիտեք տեսանյութը: